Յանիկ Կարասկոյի տրանսֆերը «Բարսելոնա» կարող է ձախողվել

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված չէ հարձակվողական ոճի ֆուտբոլիստների փոխանակմամբ կատալոնական «Բարսելոնայի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կապտանռնագույնները» պատրաստ են Յանիկ Կարասկոյի տրանսֆերի դիմաց առաջարկել իրենց հարձակվող Ֆերան Տորեսին։

Լրագրող Խավիեր Դիասը սոցցանցերում հայտնում է, որ «Ատլետիկոն» հետաքրքրված չէ Տորեսի ծառայություններով. ուստի կսպասի այլ տրանսֆերային առաջարկի: