Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել «Յուվենտուսը»

Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից» և կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։

Լրագրող Ռուդի Գալետտիի տեղեկություններով՝ աստղային մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Ալ Նասրը»։

Աղբյուրը նշում է, որ սաուդյան ակումբը պատրաստվում է առաջարկ անել Ալեգրիին։

«Ալ-Նասրի» ներկայիս մարզիչը Դինկո Յելիչիչն է, ով թիմի ղեկին ժամանակավորապես փոխարինում է ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային:

Ալեգրին «Յուվենտուս» է վերադարձել 2021 թվականին։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի կեսերը։