Լեոնարդո Բոնուչչի. «Մանկուց երազել եմ դրա մասին»

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան և ավագ Լեոնարդո Բոնուչչին խոսել է «ծեր սինյորայի» կազմում 500 հանդիպման նշագծին հասնելու մասին։

«Յուվենտուսի» կազմում 500 հանդիպում անցկացնելը շատ լուրջ և նշանակալի ձեռքբերում է։

Ինձ համար մեծ պատիվ է թուրինյան ակումբի պատմության մեջ իմ լուման ունենալը։ Մանկուց երազել եմ դրա մասին։

Ես վայելում եմ իմ ձեռքբերումը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործընկերներիս»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ծեր սինյորայի» կազմում անցկացրած 500 խաղում Բոնուչչին դարձել է 37 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։