«Յուվենտուսը» հաղորդագրություն է տարածել թիմի ավագ Լեոնարդո Բոնուչիի առողջական վիճակի մասին։
Բուժզննումից հետո բացահայտվել է ձախ ազդրի ադուկտոր մկանի թեթև վնասվածք։ Ֆուտբոլիստն արդեն սկսել է վերականգնողական ծրագիրը։ Վերականգնման ժամանակացույցը չի հայտարարվել:
Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ «Սևիլիայի» դեմ առաջին խաղում (1:1) և փոխարինվել 61-րդ րոպեին։