Ժոաու Ֆելիշը այլ ծրագրեր ունի իր ապագայի հետ կապված

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը մտադիր է հաջորդ մրցաշրջանում վարձավճարով մնալ Պրեմիեր Լիգայում։ Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:

Ինչպես Twitter-ում գրել է լրագրող Խավի Գոմեշը, 23-ամյա պորտուգալացին ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, ուստի կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ֆուտբոլիստը պատրաստ է սկսել նախամրցաշրջանը «Ատլետիկոյի» հետ, որպեսզի գործակալը գտնի համապատասխան տարբերակ։

Նշենք, որ «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով ձեռք է բերել Ֆելիշին։ Պորտուգալացին «Չելսիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։