Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ այս պահին կողմերը հաջող երկխոսություն են վարում պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։
Ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի միջև բանակցությունները մոտ են ավարտին:
Աշխարհի չեմպիոնի և իտալական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։