Եվրոպական երեք գրանդներ ցանկանում են ձեռք բերել Մատեո Կովաչիչին

«Չելսին» հաշտվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հեռանալու հետ, հայտնում է The Guardian-ը:

29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս առումով լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է խորվաթին բաց թողնել մրցաշրջանի ավարտից հետո, որպեսզի գումար վաստակի նրա վաճառքից։

Կովաչիչի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։

Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։