ՊՍԺ-ի ակտիվ երկրպագուները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աջակցությունը ակումբին՝ ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով, հայտնում է Le Parisien-ը։
Երկրպագուները հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ և բանակցություններից հետո հայտարարել, որ մինչև հետագա ծանուցումը կդադարեն ներկա գտնվել ՊՍԺ-ի համակարգից թիմերի հանդիպումներին։
Ավելի վաղ փարիզյան թիմի երկրպագուները բողոքի ցույց էին կազմակերպել ՊՍԺ-ի վարչական շենքերի, ինչպես նաև թիմի հարձակվող Նեյմարի տան մոտ։