«Բարսելոնան», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլի» ֆուտբոլիստին

«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեսը կարող է հեռանալ թիմից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա բրազիլացուն հավակնում են «Բարսելոնան», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն, սակայն անգլիական ակումբը ցանկանում է պահել թիմում կիսապաշտպանին։

Գիմարեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: