Լուկա Մոդրիչ․ «Լավագույն կիսապաշտպաններից մեկը, ում դեմ երբևէ խաղացել եմ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արձագանքել է Սերխիո Բուսկետսի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերին։

«Լավագույն կիսապաշտպաններից մեկը, ում դեմ երբևէ խաղացել եմ՝ Բուսկետսն էր»,- գրել է Մոդրիչը սոցցանցերում։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանը կհեռանա կատալոնական ակումբից։