«Ինտերը» տպավորիչ ցուցանիշ է գրանցել այս մրցաշրջանում

«Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում հաղթեցին «Միլանին» 2:0 հաշվով։

«Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Միլանին» նույն մրցաշրջանում երեք տարբեր մրցաշարերում:

Սիմոնե Ինձագիի թիմը Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում հաղթեց 3:0 հաշվով, իսկ Ա Սերիայում՝ 1:0:

«Ինտերը» 1994/95 մրցաշրջանից հետո առաջին անգամ հաղթեց «Միլանի» դեմ երեք խաղում, ինչպես նաև առաջին անգամ հաղթեց «ռոսոներիներին» եվրագավաթների խաղում, մինչ այդ գրանցվել էր երկու ոչ-ոքի և երկու պարտություն։