Լիոնել Սկալոնին հայտնել է, թե որ ֆուտբոլիստին կհանձներ «Ոսկե գնդակը»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ «Ոսկե գնդակը» կտա Արգենտինայի հավաքականի ավագ և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Անկասկած, ես «Ոսկե գնդակը» կտայի Մեսսիին: Տեսնենք, թե ով կստանա այն, Հոլանդը գտնվում է անհավանական մակարդակի վրա, նա գերազանցում է բոլոր ռեկորդները»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:

Նշենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։