«Բարսելոնան» պաշտոնապես արձագանքել է խոշոր տուգանքի նշանակման վերաբերյալ լուրերին

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել. Խոսքը վերաբերում է կատալոնական ակումբին տուգանելու մասին մամուլի տարածած տեղեկություններին։

«Ակումբն անցկացրել է 2015/2016 և 2017/2018 ֆինանսական տարիների աուդիտը, որն ավարտվել է 2021 թվականի հուլիսին։ Հոդվածում նշված խախտումների համար հարկային ծառայությունը պատժամիջոցներ չի կիրառել։ Պատժամիջոցները, որոնք կիրառվել են, բողոքարկվել են և մենք կպաշտպանենք ակումբի պատիվը»,- ասվում է հայտարարության մեջ։