Մադրիդի «Ռեալում» հանդես եկող բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի արդյունքը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
«Լավ հանդիպում էր. Մենք ամեն ինչ ունենք պատասխան խաղում հաջողության հասնելու համար։ Այդ հանդիպումը նման է լինելու եզրափակիչին.
Մադրիդի «Ռեալը» լավ է հանդես գալիս վճռորոշ հանդիպումներում, բայց մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ պետք է հաղթենք «Մանչեսթեր Սիթիին» – դարպասապահի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։