«Ուրարտուի» թանգարանում բացվել է Էդուարդ Մարկարովի անկյունը

Մայիսի 8-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվել է հայկական ֆուտբոլի լեգենդ, Անկախ Հայաստանի առաջին հավաքականի մարզիչ Էդուարդ Մարկարովին նվիրված անկյունը
 Լեգենդար ֆուտբոլիստի կողքին էին նաև հավաքականի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Արմեն Շահգելդյանը, Արմեն Պետրոսյանը, Արտաշես Ադամյանը, Պողոս Գալստյանը, Ռազմիկ Գրիգորյանը և Վարդան Խաչատրյանը:
 Ֆուտբոլիստները հանդիպումներ են ունեցել նաև ակումբի ակադեմիայի պատանեկան թիմերի ֆուտբոլիստների հետ, զրուցել նրանց հետ ու պատասխանելակումբի սաների հարցերին։
 Ներկայացնում ենք լուսանկարներ միջոցառումից․

լուսանկարը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն