«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն վնասվածքի պատճառով բաց է թողել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղը։
28-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի «Լիդսի» հետ խաղում (2:1):
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպումը կկայանա մայիսի 9-ին Մադրիդում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով` 23:00-ին: