Եվրոպական գրանդը ցանկանում է գնել Բերնարդու Սիլվային

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է Le10Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա պորտուգալացին հավակնում է ՊՍԺ-ին։ Ֆուտբոլիստը գլխավորում է փարիզյան ակումբի հաջորդ մրցաշրջանի նպատակները՝ թիմը վերակառուցելու համար:

Սիլվան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։