Սադիո Մանեն կարող է վերադառնալ Անգլիա

«Չելսին» բանակցությունների առաջին փուլն է անցկացրել «Բավարիայի» հետ՝ թիմի հարձակվող Սադիո Մանեի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան:

Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կայացել են մայիսի 7-ին Մյունխենում։ Այս պահին «Չելսին» սենեգալցի հարձակվողին ձեռք բերելու ֆավորիտ է:

31-ամյա Մանեն Մյունխենի «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։