Լոնդոնի «Չելսին» և Մադրիդի «Ատլետիկոն» խոշոր գործարք են պլանավորում

«Չելսին» ցանկանում է թիմում պահել պահել հարձակվող Ժուաո Ֆելիշին ով ակումբում խաղում է վարձավճարով, սակայն լոնդոնցիները պատրաստ չեն «Ատլետիկոյին» վճարել անհրաժեշտ գումարը։ «Թոշակառուները» հնարավորություններ են փնտրում ֆուտբոլիստի արժեքը նվազեցնելու համար։ «Չելսին» գործարքում կարող է օգտագործել երկուֆուտբոլիստի՝ պաշտպան Մարկ Կուկյուրելային և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է Evening Standard-ը: Նշվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ գտնվում են Մադրիդի «Ատլետիկոյի» դիտակետում:

Ժուաո Ֆելիշը հունվարի կեսերից վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»: Այդ ժամանակվանից ի վեր 23-ամյա պորտուգալացին անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է երեք գնդակ: