Դանի Օլմոյի տրանսֆերով երկու գերակումբ է հետաքրքրվում

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի համար Մյունխենի «Բավարիան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գերմանական ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանի տրանսֆերով, ում պայմանագիրը «ցլերի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում։

Օլմոն վերջերս հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը «Լայպցիգի» հետ՝ չնայած ղեկավարության հորդորներին: Դանին ցանկանում է իր կարիերայի հաջորդ քայլն անել և տեղափոխվել թոփ-ակումբ։

Դեռևս հայտնի չէ՝ «Լայպցիգը» կհամաձայնի՞ ամռանը մատչելի գնով բաց թողնել Օլմոյին, թե ոչ։ Հնարավոր է, որ Դանին ստիպված լինի հեռանալ թիմից 2024 թվականին ազատ գործակալի կարգավիճակով։