«Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ով բանտում է բռնաբարության գործով, հետապնդվում է այլ բանտարկյալների կողմից, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ Ալվեսը ընկճված է և փորձում է զբոսնելու չգնալ։ Ֆուտբոլիստը խցից դուրս է գալիս միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը ֆուտբոլ է խաղում, մնացած ժամանակն անցկացնում է մոդուլում կամ հանգստի սենյակում։ Հաղորդվում է նաև, որ բրազիլացին զգալիորեն նիհարել է։
Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Դանի Ալվեսը ձերբակալվել է Իսպանիայում՝ սեռական ոտնձգությունների գործով։ Նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։
Հունվարի 21-ին մեքսիկական «Պումասը» հայտարարեց պաշտպանի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ֆուտբոլիստը թիմում հանդես էր գալիս 2022 թվականի հունիսից։