Կառլո Անչելոտտին խոսել է Լուկա Մոդրիչի առողջական վիճակի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կմասնակցի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպմանը։

«Երբ Մոդրիչն իրեն լավ է զգում, նա խաղում է: Հիմա նա իրեն լավ է զգում, իսկ այսօր կխաղա։ Ո՞վ կձևավորի կիսապաշտպանության գիծը. Ես ձեզ կասեմ՝ դա կլինի Մոդրիչը և ևս երկու ֆուտբոլիստներ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ Մոդրիչը ազդրի վնասվածք էր ստացել ապրիլի 25-ին «Ժիրոնայի» դեմ խաղում: