ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա որոշված է, արգենտինացին հսկայական պայմանագիր կստորագրի, հայտնում է AFP հեղինակավոր լրատվական գործակալությունը։
Նախօրեին տեղեկություններ կային, որ սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբն առաջարկներ է արել Մեսսիին, ինչպես նաև «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսին և Ժորդի Ալբային։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է Մեսսիին տարեկան 300 միլիոն եվրո վճարել։
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։