Նուսաիր Մազրաուի. «Ակումբում բոլորին, այդ թվում՝ մարզիչներին ասում եմ՝ երբ անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ օգնել թիմին»

«Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին խոսել է թիմում իր խաղաժամանակի մասին.

«Եթե նայեք ամբողջ մրցաշրջանի երկրորդ կեսին, ապա ես խաղում եմ թիմում այն ​​պատճառով, որ մյուսները վնասվածքներ ունեն:

Ակումբում բոլորին, այդ թվում՝ մարզիչներին ասում եմ՝ երբ անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ օգնել թիմին»,- Մազրաուիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ ինսայդերի՝ 25-ամյա ֆուտբոլիստը շուտով որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Մազրաուին «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։

Այս մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։