«Նյուքասլը» շահավետ պայմանագիր է առաջարկել «Բարսելոնայի» հարձակվողին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան հաջորդ մրցաշրջանում կարող է հեռանալ ակումբից։

«Նյուքասլը» 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտ է, հայտնում է SportWitness-ը:

«Կաչաղակները» պատրաստ են բրազիլացուն առաջարկել 12 միլիոն եվրո տարեկան (շաբաթական 230 հազար եվրո)՝ աշխատավարձով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Արսենալը»։

Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 50 միլիոն եվրո: