Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլին»։
Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները 2։0 հաշվով հաղթանակ տոնեցին այդ խաղում։ «Զինագործների» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ամփոփել է հանդիպումը:
«Այստեղ շատ դժվար է հաղթել, բայց «Արսենալը» ինչ-որ յուրահատուկ բան ցույց տվեց խաղադաշտում: Սա մեծ առաջընթաց է այնպիսի երիտասարդ թիմի համար, ինչպիսին մերն է։
«Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո մենք հաղթեցինք «Չելսիին» և հաղթեցինք այստեղ։
Դա ցույց է տալիս մեր հաղթողի մտածելակերպը։ Մենք կշարունակենք պայքարել մինչև վերջ»,- ասել է ֆուտբոլիստը BBC Sport-ին։