Էդեն Ազարը լրջորեն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո կարիերան ավարտելու տարբերակը։
Բելգիացի վինգերն ավելի վաղ հաստատել էր, որ մտադիր է հաջորդ մրցաշրջանում մնալ մադրիդյան ակումբում, ընդ որում նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի կեսերին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ազարը զգում է, որ ֆուտբոլում արդեն ցույց է տվել իր առավելագույն ցուցանիշը։ Նա կցանկանար կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», որի կազմում խաղալու մասին երազել է մանկուց։