Կայ Հավերցը կարիերան Իսպանիայում շարունակելու տարբերակ ունի

«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարիերան Իսպանիայում շարունակելու տարբերակ ունի, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է ամռանը Հավերցի դիմաց վճարել «Չելսիին» 60 միլիոն եվրո։

Նշվում է, որ Հավերցի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։