«Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
The Sun-ը պնդում է, որ 22-ամյա կիսապաշտպանն իր խաղով հետաքրքրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկու ակումբների։
Աղբյուրի համաձայն՝ Սմիթ Ռոուն այս ամառ կարող է հայտնվել «Վեսթ Հեմում» կամ «Աստոն Վիլլայում»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 13 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը 38 մլն եվրո է։