Կառլո Անչելոտտին՝ ռեկորդի հեղինակ

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» կազմում 475 օրվա ընթացքում վեց գավաթ է նվաճել, հայտնում են AS-ը։

Հիշեցնենք, որ Անչելոտտին վերադարձել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին 2021 թվականի ամռանը։

Այդ ժամանակից ի վեր մադրիդյան թիմը հաղթել է՝ Իսպանիայի Սուպերգավաթը, Լա Լիգան, Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը։

Նշենք, որ Անչելոտտիի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականին։