Անսու Ֆատիի տրանսֆերի համար երկու գերակումբ կպայքարի

«Բարսելոնայի» 20-ամյա հարձակվող Անսու Ֆատին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նրա նկատմամբ:

Որոշ ժամանակ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆատիի համար առաջարկել էր 150 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» մերժել էր առաջարկը։

Այժմ «կարմիր սատանաները» կրկին պատրաստ են պայքարել այս տրանսֆերի համար։ Ճիշտ է, նրանց լուրջ մրցակցություն է սպասվում. Ֆուտբոլիստը հայտնվել է նաև ՊՍԺ-ի դիտակետում:

Հավելենք, որ հեղինակավոր transfermarkt պորտալը Անսու Ֆատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 մլն եվրո։