Վենսան Կոմպանին երկարաձգեց պայմանագիրը «Բարնլիի» հետ

«Բարնլին» հայտարարել է գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի հետ պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու մասին:

«Առաջին օրվանից ես ինձ հիանալի եմ զգում այս ակումբում, ուստի կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել ևս հինգ տարի մնալ «Բարնլիում»:

Մենք երկրպագուների հետ միասին կարողացանք մեր մարզադաշտը վերածել ամրոցի և շարունակել աշխատել օրեցօր ավելի լավը դառնալու համար»,- «Բարնլիի» պաշտոնական կայքը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:

Նշենք, որ «Բարնլին» բելգիացի մասնագետի գլխավորությամբ ժամանակից շուտ դարձավ չեմպիոն եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Անգլիայի Պրեմիեր Լիգայում։