Մադրիդի «Ռեալը» գտել է Էդեն Ազարի փոխարինողին

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Մուսա Դիաբին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը կարող է կայանալ, եթե որոշ ֆուտբոլիստներ լքեն «Ռեալի» կազմը, մասնավորապես՝ հարձակվող Էդեն Ազարը, ով գրեթե խաղաժամանակ չի ստանում։

Այս մրցաշրջանում Դիաբին «Բայերի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։