Բրազիլացի պաշտպան Գաբրիելի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կա

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Գաբրիել դոս Սանթոսը կարող է խաղադաշտ դուրս գալ «զինագործների» կազմում, վաղը կայանալիք «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում:

24-ամյա բրազիլացի պաշտպանի վիճակը «Արսենալի» մարզչական շտաբը կգնահատի խաղից անմիջապես առաջ։

Հիշեցնենք, որ  բրազիլացին թեթև վնասվածք էր ստացել, Չելսիի»-ի դեմ խաղում (3:1)որի պատճառով երկրորդ խաղակեսի վերջնամասում զիջեց տեղը Ռոբ Հոլդինգին։