«Բարսելոնան» և «Վուլվերհեմփթոնը» պատրաստ են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Բարսելոնան» և «Վուլվերհեմփթոնը» պատրաստվում են փոխանակվել ֆուտբոլիստներով, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել թիմի հարձակվող Անսու Ֆատիին, իսկ Ֆատիի փոխարեն ստանալ կիսապաշտպան Ռուբեն Նևեսին։

Նշվում է, որ 30 միլիոն եվրո կվճարի «Վուլվերհեմփթոնը»։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հունիսի 30-ին: Նման փոխանակումը կօգնի «Բարսելոնային» բարելավել ֆինանսական վիճակը:

Նշենք, որ Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։