Թոնի Ադամսը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում

«Արսենալի» նախկին ավագ Թոնի Ադամսը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:

Ադամսն իր ողջ կարիերան անցկացրել է «Արսենալում», որտեղ խաղացել է 1983-ից 2002 թվականներին։

Պրեմիեր Լիգայում Ադամսը անցկացրել է 255 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նա չորս անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, այդ թվում երկու անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, երեք անգամ ընդգրկվել է Անգլիայի առաջնության խորհրդանշական հավաքականում (1994, 1996, 1997)։