Ռիո Ֆերդինանդը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի փառքի սրահում:
Պրեմիեր Լիգայում իր կարիերայի ընթացքում, որը ձգվեց 1996-ից մինչև 2015 թվականը, Ֆերդինադը հասցրել է խաղալ «Վեսթ Հեմում», «Լիդսում» և ՔՊՌ-ում, բայց լավագույն տարիներն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ վեց անգամ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, նա Պրեմիեր Լիգայում 20 մրցաշրջանների ընթացքում անցկացրել է 504 խաղ։