Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում «Ռեալ-Սոսյեդադից» (0:2) կրած պարտությունից հետո խոսել է խաղի մասին։
«Իհարկե, հաջորդ երկու հանդիպումներում դուք այլ թիմ եք տեսնելու։ Մենք լավ կլինենք «Մանչեսթեր Սիթիի» համար։
Այս թիմն առանձնահատուկ է մոտիվացիայի հարցում: Մենք իջեցրել ենք մակարդակը Լա Լիգայում, բայց ունենք երկու մրցաշար, և կտեսնենք՝ կկարողանա՞նք շտկել մրցաշրջանի ավարտը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին՝ Մադրիդում «Մանչեսթեր Սիթիի» հետ։