Խավիեր Տեբաս. «Սուպերլիգան մարզական և տնտեսական առումով կկործանի ազգային լիգաները»

Իսպանական Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը հերթական մեկնաբանություն է տվել Եվրոպայի Սուպերլիգայի հնարավոր մեկնարկի մասին։

«Եթե Սուպերլիգան ստեղծվի, ապա մարզական և տնտեսական առումով ազգային առաջնությունները կկործանվեն։

Եթե ​​ազգային առաջնությունում հաջող ելույթը ակումբին թույլ չտա մտնել եվրագավաթներ, ապա նման մրցաշարը կկորցնի հետաքրքրությունը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի նախագծին ամենաշատը աջակցում են կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարները։ Առաջիկա տարիներին մրցաշարը կարող է մեկնարկել։