«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի վիճակի մասին.
«Չնայած նախորդ շաբաթ «Սիթիից» կրած պարտությանը երկու բան կառանձնացնեմ. առաջինը գիտակցելն է, որ անձնակազմը և ֆուտոլիստները շատ բան են արել ակումբի համար՝ մեզ Չեմպիոնների Լիգա վերադարձնելու համար: Դրան հասնելը հեշտ չէր: Մենք ցանկանում ենք լինել լավագույնների շարքում: Սա այն է, ինչ ինձ ամենաշատը գոհացրել է վերջին մի քանի օրերին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Վերջին անգամ «Արսենալը» մասնակցել է Չեմպիոնների Լիգային 2016/2017 մրցաշրջանում։