«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան երկրպագուներին հորդորել է իրենց երախտագիտությունը հայտնել «զինագործների» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
«Եկեք շնորհակալություն հայտնենք նրան։ Ցույց տվեք հարգանք և երախտագիտություն այն բանի համար, թե ով էր նա մեզ համար:
Նա մեզ համար անհավանական ֆուտբոլիստ էր, շատ գոլեր խփեց, մեր ավագն էր և արժանի է դրան»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Նշենք, որ Օբամեյանգը «Արսենալում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։ Հարձակվողն այժմ հանդես է գալիս «Չելսիում»: