Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Մանուել Նոյերը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով ապաքինվում է ծանր վնասվածքից, ծրագրում է մի քանի շաբաթից վերսկսել մարզումները։

Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Լրագրողի խոսքով՝ Մանուելը պատրաստվում է սկսել թեթև վազքի պարապմունքներով և դարպասապահների համար նախատեսված հատուկ վարժություններով։

Եթե ​​ամեն ինչ հարթ ընթանա, դարպասապահը հուլիսին կվերադառնա մարզադաշտ։

Հիշեցնենք, որ Նոյերը մինչև մրցաշրջանի ավարտը շարքից դուրս էր եկել ոտքի կոտրվածքի պատճառով, որը ստացել էր հանգստանալիս։

Այս մրցաշրջանում Մանուելը անցկացրել է 12 հանդիպում և բաց թողել 11 գոլ։