Յուրի Տիլեմանսը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, ով հանդես է գալիս «Լեսթեր Սիթիում», Իտալիայի առաջնությունում խաղալու հնարավորություն ունի։

Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ «Ռոման»  հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին բելգիացու նկատմամբ Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։

Ընթացիկ մրցաշրջանում նա առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: