Զինեդին Զիդանը պատրաստ է այս ամառ գլխավորել իտալական ակումբը

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է այս ամառ գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը ֆրանսիացի մասնագետի հետ բանակցություններ կսկսեն առաջիկա օրերին և կտեղեկացնեն իրենց պլանների մասին։

Նշենք, որ «Յուվենտուսը» Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականում է՝ վաստակած 60 միավորով։