Առաջիկա ամիսներին Զինեդին Զիդանը 2 տարվա ընդմիջումից հետո կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Todofichajes-ի տեղեկություններով՝ Զիդանին ներկայումս դիտարկում է երեք ակումբ գլխավորելու հնարավորությունը:
Խոսքը՝ «Յուվենտուսի», ՊՍԺ-ի և «Մարսելի» մասին է:
Հարկ է նշել, որ Զինեդին Զիդանը մինչ այժմ որպես մարզիչ աշխատել է բացառապես Մադրիդի «Ռեալում»:
Հավելենք, որ Զիդանը խաղային կարիերան ավարտել է 2006 թվականին։