«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր Lիգայում լոնդոնցիների վերջին արդյունքների վերաբերյալ քննադատությունների մասին։
«Չեմ կարծում, որ դա անարդար է, սա ֆուտբոլ է: «Արսենալը» պետք է պայքարի յուրաքանչյուր տիտղոսի համար։ Ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ մենք հանդես կգանք Չեմպիոնների Լիգայում, բայց դեռ բոլորը դժգոհ են, սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է, եթե ցանկանում ենք առաջ շարժվել: Մենք դեռ տխուր ենք և ավելին ենք ուզում»,- մարզչի խոսքերը մեջբերում է The Athletic-ը։
Նշենք, որ «Արսենալը» 75 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին»: Բացի այդ, մրցակիցն մեկ խաղ պակաս է անցկացրել։