Ֆրենկ Լեմպարդ. «Հիմա ֆուտբոլիստները վստահության պակաս ունեն»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի «Արսենալի» հետ խաղից առաջ խոսել է լոնդոնցիների վիճակի մասին։

«Լավագույն շրջանում չենք։ Ֆուտբոլի իրականությունն այն է, որ կարիերան չի կարող միայն հաջողություն ունենալ: Աշխատանքի մի մասն ավելի բարդ պահեր են։ Մենք պետք է աշխատենք բոլոր ասպեկտներով, որպեսզի վերադառնանք այնտեղ, որտեղ ցանկանում ենք լինել:

Հիմա ֆուտբոլիստները վստահության պակաս ունեն։ Ոչ ոք չի սիրում պարտվել, նման պահեր ունեցել եմ։ Հետո մենք կարողացանք դրանք հաղթահարել քրտնաջան աշխատանքի միջոցով՝ մոտիվացնելով միմյանց»,- ասել է Լեմպարդը մամուլի ասուլիսի ժամանակ։