«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կարող է հեռանալ թիմից, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը վստահեցրել է ակումբի ղեկավարությանը, որ այս ամառ Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը պատրաստ կլինի իր ֆուտբոլիստի համար վճարել 70 մլն եվրո։
20-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը պատրաստվում է վաճառել՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար:
Այս մրցաշրջանում Ֆատին թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։