Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա: «Չելսին» հետաքրքրված է նրա տրանսֆերով, հայտնում է Sport Witness-ը:
Ֆուտբոլիստի փոխարեն մյունխենյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել լոնդոնցի կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ։
Լերոյ Սանեի կինը կողմ է Անգլիա վերադառնալուն։
Սանեն «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 2016-2020 թվականներին։ Տրանսֆերի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: