«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն վնասվածք է ստացել:
Այս մասին «Հերտայի» հետ Բունդեսլիգայի 30-րդ տուրի հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Ուպան երեկ վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ երկու շաբաթ»,- ասել է Տուխելը
«Հերտայի» դեմ «Բավարիայի» կազմում չեն խաղա նաև պաշտպան Ալֆոնսո Դևիսը և հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը:
Խաղը կկայանա կիրակի օրը՝ ապրիլի 30-ին։